Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Սիրեցի, յարիս կերան»

«Սիրեցի, յարիս կերան»
16.12.2008 | 00:00

«ՍԱՄԱԼՅՈՏԻ ՄԻՍ»
Գագիկ Բեգլարյանը փորձում է տեղավորվել «գլոբալ» խաղի տրամաբանության մեջ: Իսկ գլոբալ սկզբունքն այսօր (արդեն ասել ենք) քաղաքական արյան երիտասարդացումն է: Այդպիսին է Մեդվեդևը, այդպիսին է Օբաման (վա՜ո՜ւ):
Ոչինչ, որ Գագիկ Բեգլարյանը (կարճ՝ Չոռնի) իր փոքրիկ հայրենիքում և առանձին վերցրած մի քաղաքում է այդ արյունը «երիտասարդացնելու»: Ոչինչ, որ այս մեծ ու լուսավոր աշխարհում նրան ոչ ոք չի ճանաչում, բացի Հովհաննես Աբրահամյանից և «զնմաններից»:
Բայց հո՞ անսքող է Օբամայի հետ նրա մյուս ընդհանրությունը ևս: Այո՛, ինչպես ամուսնություններն են երկնքում տեղի ունենում, այնպես էլ անուն-մականունները հենց այնպես չեն տրվում. դրանք օրինաչափ սիմվոլիկա են, որ խտացնում են մարդու տեսակը, ճակատագիրը, գործունեությունը` այս անցավոր աշխարհում:
Եվ որքան էլ «երիտասարդն» արդեն ինչքա՜ն ժամանակ քափ ու քրտինք մտած լծվել է իրեն Երևանի քաղաքապետ կարգելու հույժ հայրենանվեր գործին, ընդ որում, միջոցների մեջ խտրություն չդնելու խիստ ազնվազարմ նպատակամղումներով (ինչպես «պադրե» Հովհաննես Ա-ն՝ ժամանակին), պարոն Գագոն ևս մտածում է, որ ինքը, Հովհաննես Ա-ն (Արմեն Գևորգյանն էլ վերադիր) կկարողանան մարտահրավեր նետել աշխարհին ու ապացուցել անապացուցելին. այն է՝ երկրորդ անգամ նույն ջուրն անցնել ու տիրանալ աթոռին, որն իրենց հետ այնքան կապ ունի, որքան... հասկացա՛ք:
Իսկ այս աթոռը նույնպես, ինչպես «պադրեինը», պահանջում է կրթական ցենզ, քաղաքակիրթ մաներա, մենթալ բարձր պլան, պետական ներկայացուցչականություն, նոր մտածողության, ինչպես ասվում է՝ բարձր ոգու ճանաչում:
Չնայած պարոն Բեգլարյանն այս և մնացյալ առումներով անհանգստանալու ոչինչ «չունի»: Ինչպես վերևում ասացինք, «մականունները» կոդ են, ու պարոն Գագոյի «չոռնի» կոդն առավել դրսևորվեց վերջին շրջանում:
Մի խոսքով, գլուխ չցավեցնենք. չնայած հանգամանքին, որ Կենտրոնի թաղապետը փորձում է իրեն ներկայացնել «օսոբեննո պրիբլիժոնն կ իմպերատորու», իմա՝ Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս ոչ միայն չի նկատում նրան, այլև Բեգլարյան Գագոյի նկատմամբ ունի «լիշնի նեպրիյազն»:
Բանն այն է, որ պարոն Չոռնին իրեն պահելու ձև չգիտի, նա իրեն համարում է ամենաթաղապետը` բոլոր թաղապետերի մեջ, զի կրակն է ընկել իր հավակնությունների ու բոլորից առանձնանալու «ինքնատիպության» ձեռը: Ասենք, նա կարող էր ծխախոտը բերանին, տղայորեն ինքնաբավ նարդի խաղալ վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ծուխը քուլա-քուլա արձակել ի շրջանս յուր, իբր` «այ, ըսենց կրուտոյ շփվում եմ սաղիդ հետ»:
Ասում են՝ նման պահվածքն ահավոր դուր չի գալիս ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ մնացած թաղապետերին, որոնց նկատմամբ Չոռնին ցանկանում է անվերջ ընդգծել իր «առավելությունները», մանավանդ «ինտելեկտուալ» գետնին վրա, անվերջ «մեջ ընկնելով», ցցվելով, կարծիք հայտնելով չհասկացած-չիմացածի մասին:
Բայց սրանք ծաղիկներն են մնացածի համեմատ: Նախագահական ընտրությունների ստարտին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր-նոր էր դաշտ մտնում, և սպասումներն անչափ մեծ էին նրանից, ու նրա որդի՝ Դավիթն էլ դեռ չէր մեկնել Հայաստանից, ըստ «չար-թունավոր» լեզուների, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը հանդիպել էր նրա հետ, աջակցություն առաջարկել, ասել՝ քաղաքականապես մի քիչ կդժվարանամ, նյութապես՝ «պաժալուստա». նույնիսկ թիվն էին նշում:
Կարծում ենք՝ սա (և ոչ միայն) պատճառ դարձավ, որ պարոն Գագոն ոչ միայն չդառնա «օսոբեննո պրիբլիժոննի կ իմպերատորու», այլև «նեպրիյազնի» արժանանա: Հիշենք, որ նույն նախագահական ընտրությունների ժամանակ Կենտրոնը չբերեց սպասված ձայները Սերժ Սարգսյանի համար: Ասել է՝ Գ. Բեգլարյանը շատ վատ աշխատեց, և նրա «նմաններ խայտառակել ազգ», իմա՝ Ս. Սարգսյանի շտաբի պետ, բայց դեռ «հուր հեր» չունեցող Հովիկ Աբրահամյանին: Եվ Հ. Աբրահամյանի «մերձավորները» առիթը բաց չթողեցին այստեղ, այլուր և ամենուր «դագանակել-ոչնչացնել» Գ. Բեգլարյանին՝ վատ աշխատելու համար, որպեսզի սպիտակեցնեն Արգամիչ Հովհաննեսի խոսնակացող երեսը, բարձրացվելիք իմիջը:
ՈՒ սա էր պատճառը, որ կանխավ որոշվել ու նաև զգուշացվել էր, որ ինչպես Թոխմախի Մհերը, քաղաքապետի երազահովերի մեջ տվայտող Գագիկը (այո՜, ըդիկ Գագիկի ջարդելն էր) նույնպես չի դառնա թաղապետ:
Բայց, ֆորտունան այս անգամ ոչ թե ժպտաց, այլ հռհռաց Գ. Բեգլարյանի վրա: «Դրական» իմաստով: Ընդդիմությունն Արարատ Զուրաբյանին խաղի մեջ մտցրեց, և իշխանություններն ստիպված եղան պաշտպանելու նախագահական ընտրություններն այդ տարածքում տանուլ տված Չոռնիին, որպես հայտնի սրտի` հայտնի մխիթարանք:
Բա հիմա Չոռնի Գագոյի սիրտը ո՞նց չուզի «սամալյոտի միս»՝ քաղաքամայր Երևանի տեսքով:
Թող ուզի:
Տվողն ո՞վ է։ Քոչարյանը «գնաց հեռու` էլ չի դառնալու»: Իսկ Հովիկ Աբրահամյանն ու Արմեն Գևորգյանը վաղուց էս երկրում հարց չեն լուծում:
Բա՜:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3760

Մեկնաբանություններ